Շատ հաճախ շփոթում են մարկետինգ, գովազդ և հանրային հարաբերություններ (PR) հասկացությունների իմաստները:
Մարկետինգը դա հասարակության պահանջմունքների բացահայտման և դրանց բավարարման ուղղությամբ մասնավոր ընկերությունների կողմից իրականացվող քայլերի, գործողությունների համախմբությունն է:
Գովազդի դեպքում տեղեկատվություն է տարածվում կոնկրետ ապրանքի կամ ծառայության վերաբերյալ, այն հանրամատչելի է և ուղղված չէ որևէ նպատակային լսարանի: Այստեղ գլխավոր նպատակը ապրանքը կամ ծառայությունը վաճառելը և հասույթ ստանալն է:
Հանրային հարաբերությունները (PR) դա գործունեության տեսակ է, որն ուղղված է կազմակերպության և հասարակության տարբեր խմբերի միջև ներդաշնակության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելուն: Հանրային հարաբերությունների հիմքում պետք է լինի ճշգրիտ տեղեկատվությունը, սակայն նպատակը ոչ միայն այս կամ այն տեղեկատվության տրամադրումն է, այլև հանրության հետ կապերի հաստատումը: Փորձեմ հայտնի օրինակով ևս մեկ անգամ ցույց տալ այս երեք հասկացությունների տարբերությունը:
| Գովազդ |
Աղջկա մոտ լավ տպավորություն թողնելու համար տղան լավ է հագնվում
| Մարկետինգ |
Տղան կանչում է աղջկան և ասում, թե որքան լավն է ինքը
| Հանրային հարաբերություններ |
Աղջիկը մոտենում է տղային, քանի որ ուրիշներից լսել է, թե որքան լավն է նա
Այս երեք հասկացությունների ամենակարևոր տարբերություններից մեկն այն է, որ միայն հանրային հարաբերությունների (PR) բնագավառում է անհրաժեշտ հետադարձ կապի ապահովումը` հետագա գործողությունները ճիշտ պլանավորելու համար:
Հանրային հարաբերությունների (PR) բնագավառում իրականացվող բազմաթիվ աշխատանքներ անհաջողության են մատնվում, որովհետև նպատակաուղղված են լինում բոլորին: Իրականում, ծրագրերի մեծ մասը պետք է ուղղված լինի մարդկանց կոնկրետ խմբերի, այսինքն նպատակային լսարանները պետք է հստակ լինեն: Օրինակ, եթե ծրագիրը կապված է ուսանողների հիմնախնդիրների հետ, ապա հասկանալի է, որ թոշակառուները չեն կարող հանդիսանալ նպատակային լսարան:
PR-ի դեպքում պետք է առանձնացնել ներքին PR և արտաքին PR: Ներքին PR-ի նպատակային լսարանը կազմակերպության աշխատակազմն է, իսկ արտաքին PR-ի նպատակային լսարանը` հանրությունն ընդհանուր առմամբ (պետք է նշել, որ կազմակերպության գործունեության տարբերություններից ելնելով` նպատակային լսարանները կարող են տարբեր լինել, օրինակ պետական կառավարման մարմինների արտաքին PR-ի նպատակային լսարանները կարող են լինել Կառավարությունը, պետական կառավարման այլ մարմինները, ԶԼՄ-ները, ՀԿ-ները, տարբեր ոլորտների ներկայացուցիչները, շահառուները և այլն):
Կարծում եմ, հասկանալի է, որ այս դեպքերում PR-ը չի կարելի շփոթել մարկետինգի, առավել ևս գովազդի հետ:
Հաջորդիվ կներկայացնեմ, թե ինչ «գույն» կարող է լինել PR-ը:
Հետաքրքիր էր: Իսկ քննադատություն ընդունվում է?:ՃՃՃ Մեկա պետքա ասեմ, փոսթի մեք էներգետիկա չկար, էքշըն չկար, նենց լիներ, որ մինչև վերջ անպայման կարդացվի: Հետո էլ մասնագիտական առումով թույլ հոդված էր: Այ օրինակ չհասկացա նպատակային լսարանդ…Եթե մասնագետների համար էր, ապա քիչ էր որոշակի պարզաբանումները, եթե ուղղակի հանրային իրազեկում էր, ապա շատ էր խիստ տարանջատումների նկարագրությունը: Ամեն դեպքում գովելիա երևույթը:)))
Իհարկե, քննադատություն ընդունվում է ու նույնիսկ անհրաժեշտ է: Էներգետիկայի հետ կապված համաձայն եմ, կփորձեմ լրացնել բացը
Սաթ ջան, շատ ուսանելի էր, նրանց համար ովքեր չեն առընչվում այս բնագավառին: Քանի որ չգիտեմ թե կոնկրետ որ լսարանին է ուղղված, չեմ կարող ավելին ասել: Ինդզ բավական հետաքրքիր էր
Հետաքրքիր է Սաթենիկ ջան, բավականին հասկանալի և տպավորիչ տարանջատել ես Գովազդ, Մարկետինգ, Հանրային հարաբերություններ (PR) հասկացությունները: Ես գիտեմ, որ դու ավելի խորը և հստակ ես տիրապետում վերոնշյալ երեք հասկացություններին և նրանց միջև առկա տարբերություններին:Իմ կարծիքով նյութը հասկանալի և մատչելի է: Հստակ երևում է, որ այն ուղղված չի որևէ կոնկրետ լսարանի, և նյութը իր բնույթով մատչելի ու հասկանալի ինֆորմացիա է ընթերցողի համար: Համաձայն չեմ Արտակի կարծիքի հետ,((էներգետիկա չկար, էքշըն չկար, նենց լիներ, որ մինչև վերջ անպայման կարդացվի)) քանի որ ամեն ինչ հստակ է, իսկ իր կողմից ակնկալվող էքշընը նմանատիպ հրապարակումներում կիրառելի չէ:
Marketing@ shat layn haskacutyun e ev iskapes shat hachax mer hasarakutyan andamnern ayn miayn asocacnum em govazdi het, sakayn, irakanum ayn miayn govazd@ che…
Hodvacum bavakan hstakoren taroroshvac en ayd haskacutyunner@ mimyancic:: hajox ev racional ashxatanq e Sat jan.. Shat apres
Harganqnerov: Emilia
Mi poqr hamamit chem govazdi “nkaragrutyan” het. Karcum em, vor govazn el petq e ughghvac lini konkret lsarani.
Սաթ ջան, լավն էր: Չգիտեմ` որ լսարանի համար է նախատեսված լինելու շարունակությունը: Հուսով եմ` այն ինձ համար նույնպես ուսանելի կլինի: Սպասում եմ…
Սաթ ջան լավ թեմա ես ընտրել, բայց որ սկսես գրել դրա մասին, խորանաս այդ հարցերում, մի ամբողջ հաստափոր գրքի չափ նյութ կա գրելու: Քեզ համբերություն եմ մաղթում, եթե որոշել ես իսկապես խորանալ այս թեմաներով:
Իսկ մարկետինգի, գովազդի ու ՓիԱր-ի տարբերության մասին ասեմ այսպես.
ՏՂԱՆ ՓՆՏՐՈՒՄ Է ԻՐ ԵՐԱԶԱԾ ԱՂՋԿԱՆ – մարկետինգ
ՏՂԱՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԻՐ ՓՆՏՐԱԾ ԱՂՋԿԱՆ ՈՒ ԱՍՈՒՄ, ՈՐ ԻՆՔԸ ԼԱՎՆ Է – գովազդ
ՏՂԱՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՄԻ ՈՒՐԻՇ ԱՂՋԿԱ, ՈՐ ՆԱ ՄՈՏԵՆԱ ԻՐ ՈՒԶԱԾ ԱՂՋԿԱՆ ՈՒ ԱՍԻ ՆՐԱՆ, ՈՐ ՏՂԱՆ ԼԱՎՆ Է – փիար
Քեզ նորանոր հաջողություններ
Arajin angam em kardum zer nyutery, bayz @st is ahavor tuyl hodvaz er, taranjatumy lav cher arvaz, PR aveli layn haskazutyun a qan duq karsum eq, kam aveli chisht grel eq. Zer matuzas nyuty shat makeresayin a, aveli shat xorazeq nyuti mej, inqnerd haskazeq tarberutyuny PR-i ev marketingi mej, aynuhetev blogi tema darzreq ev nyut greq… knereq iharke ays xosqeri hamar, ughaki chem sirum nman kargi “xist siroghakan” makardaki bloger
Satenik jan mets hachuikov kardaci
Shat shnorhakal em bolor tesaki commentneri hamar!!! es karevorum em bolorid karciq@.
Arsen, es gitem, vor im nyut@ bavakanin makeresayin e, qani vor shat xoranalu depqum shat erkar petq e grei, hetagayum patrastvum em aveli manramasn grel ays temayov, bayc arajin nyut@ vorosheci mi qich aveli tuyl grel. Hamadzayn chem ayn mtqi het, te “xist siroxakan” makardaki bloger em, asem avelin, es der indz bloger chem hamarum (dra hamar der erkar chanaparh unem ancnelu), aynpes vor es der grum em ayn, inch indz hogeharazat e u inchic vor iskapes haskanum em
Buy:Female Cialis.Ventolin.Aricept.Lipitor.SleepWell.Buspar.Wellbutrin SR.Lipothin.Female Pink Viagra.Cozaar.Advair.Amoxicillin.Nymphomax.Zetia.Zocor.Prozac.Acomplia.Seroquel.Benicar.Lasix….
Buy:Benicar.Prozac.Acomplia.Amoxicillin.Zetia.Advair.Buspar.Aricept.Lipitor.Female Cialis.Seroquel.Ventolin.Lipothin.Lasix.Wellbutrin SR.Female Pink Viagra.Cozaar.SleepWell.Nymphomax.Zocor….
kenwood http://bbedosi.BEDROOMPROPERTY.INFO/tag/cincinnati+kenwood+Cincinnati/ : cincinnati…
kenwood…